Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 47 տեղամասեր: Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69866 է։               
 
  • Լավ կազմակերպված, բայց  ընտրակաշառքներով ընտրություն

    Լավ կազմակերպված, բայց ընտրակաշառքներով ընտրություն

    04.04.2017| 01:31
    Երեկ ողջ օրը իրար հաջորդում էին միջազգային ու տեղական դիտորդների, ընտրությունների անցողիկ շեմը չհաղթահարած քաղաքական ուժերի հայտարարությունները։
  • Նոր խորհրդարան` ընդամենը մի քանի ընդդիմադիրով

    Նոր խորհրդարան` ընդամենը մի քանի ընդդիմադիրով

    03.04.2017| 12:59
    Քիչ առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրել է 2005 ընտրատեղամասերի նախնական արդյունքները ժամը 11:00-ի դրությամբ: Ըստ այդմ՝ քվեաթերթիկների 99,8 տոկոսի հաշվարկով՝ ԱԺ կանցնի 4 քաղաքական ուժ. ՀՀԿ՝ 49,15%, «Ծառուկյան» դաշինք՝ 27,37%, «Ելք»՝ 7,78%, ՀՅԴ՝ 6.58% ձայներով։ Այսպիսով` կարող ենք կատարել ընտրությունների արդյունքների նախնական քաղաքական ամփոփումները:
  • Հերմինե Նաղդալյան. ՕՐՕ դաշինքը փորձում է ստեղծված վիճակից դիվիդենդներ շահել

    Հերմինե Նաղդալյան. ՕՐՕ դաշինքը փորձում է ստեղծված վիճակից դիվիդենդներ շահել

    25.03.2017| 22:57
    Այսօր ասուլիսում պատասխանելով ԼՂ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի ձերբակալության ու հնարավոր քաղաքական ենթատեքստի մասին հարցին՝ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն ասաց, թե իրենք չունեն անհրաժեշտություն որևէ քաղաքական ուժի նկատմամբ նման քայլ կատարելու։
  • Հերմինե Նաղդալյան. Մենք խնդիրներ ենք տեսնում այս թիվը ավելացնելու ուղղությամբ

    Հերմինե Նաղդալյան. Մենք խնդիրներ ենք տեսնում այս թիվը ավելացնելու ուղղությամբ

    25.03.2017| 22:54
    Այսօր ասուլիսում ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն անդրադարձել է Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչության հետազոտությանը, համաձայն որի՝ իշխող կուսակցությունն առաջին տեղում է, և նրա օգտին քվեարկելու է ընտրողների 29,4 տոկոսը։
  • ԱԺ նիստը չկայացավ՝ քվորում չկա

    ԱԺ նիստը չկայացավ՝ քվորում չկա

    20.03.2017| 16:00
    Մարտի 20-ին ԱԺ քառօրյա նիստերի գումարման համար քվորում չապահովվեց: Խորհրդարան ներկայացել էր 34 պատգամավոր, մինչդեռ քվորում ապահովելու համար անհրաժեշտ էր 66 պատգամավորի ներկայություն: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ գրանցումը շարունակվելու է 3 ժամ մինչև քվորում ապահովելը:
  • Պատգամավորության մի քանի թեկնածուներ ինքնաբացարկի դիմում են ներկայացրել

    Պատգամավորության մի քանի թեկնածուներ ինքնաբացարկի դիմում են ներկայացրել

    18.03.2017| 16:40
    Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվեց ապրիլի 2-ի ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուներից մի քանիսի կողմից ներկայացված ինքնաբացարկի դիմումները:
  • Նիդերլանդներում խորհրդարանական ընտրություններ են

    Նիդերլանդներում խորհրդարանական ընտրություններ են

    16.03.2017| 12:45
    Այսօր Նիդերլանդների քվեարկելու իրավունք ունեցող 12 միլիոն քաղաքացիները կընտրեն խորհրդարանի ստորին պալատի 150 անդամներին: Ընտրությունները միջազգային հանրության լուրջ ուշադրությանը հազիվ թե արժանանային, եթե քարոզարշավի վերջին փուլում երկիրը չհայտնվեր միջազգային սկանդալի կիզակետում` կտրուկ վատացնելով հարաբերությունները Թուրքիայի հետ:
  • Ինչ կոչել այս ընտրությունը

    Ինչ կոչել այս ընտրությունը

    14.03.2017| 15:51
    Հայաստանում ընտրությունները միջոցառում են, որոնց ժամանակ բնակչության հատկապես անապահով խավը սպասում է, որ տարիներ շարունակ իր անձնական խնդրահարույց հարցերից գոնե մեկը լուծում ստանա։ Այս նպատակն իրագործելու հարցում նրա համար միևնույն է, թե ով այդ ճանապարհին կհանդիպի իրեն և ով իր մեկնած ձեռքը կբռնի։
  • Երազում եմ, որ իմ ընտրյալը օրենսդիրին հատուկ ու վայել գիտելիք, խելք ու շնորհք ունենա, խիղճ՝ նույնպես

    Երազում եմ, որ իմ ընտրյալը օրենսդիրին հատուկ ու վայել գիտելիք, խելք ու շնորհք ունենա, խիղճ՝ նույնպես

    07.03.2017| 07:59
    Չորրորդ իշխանության, հատկապես հեռուստատեսության շնորհիվ, Ազգային ժողովը Հայաստանում դարձավ գլխավոր ու գերագույն դերակատար, ժողովրդին ի տես` որպես աչքի լույս և որպես աչքի փուշ` միաժամանակ:
  • Սոցհարցում. Եթե ընտրությունները լինեին առաջիկա կիրակի, ընտրողների մեծամասնությունը ձայն կտար «Ծառուկյան» դաշինքին

    Սոցհարցում. Եթե ընտրությունները լինեին առաջիկա կիրակի, ընտրողների մեծամասնությունը ձայն կտար «Ծառուկյան» դաշինքին

    06.03.2017| 20:57
    Եթե խորհրդարանական ընտրություններն անցկացվեին առաջիկա կիրակի, հարցված քաղաքացիների ամենամեծ թիվը՝ 26,4 %-ը, ձայնը կտար «Ծառուկյան» դաշինքին՝ լրագրողների հետ հանդիպմանը ներկայացնելով Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչության հարցման արդյունքները, ասաց ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը:
ibe">ԲաժանորդագրվելԳործընկերներՀետադարձ կապ